Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն հայրիկ» կինոնկարը ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 22-րդ փառատոնի «Խաղարկային ֆիլմ. համատեղ արտադրություն» անվանակարգում ճանաչվել է լավագույնը: Ֆիլմի պրոդյուսերը Միքայել Պողոսյանն է:
Լիրիկական կոմեդիայի ժանրում նկարահանված ֆիլմի պրեմիերան կայացել էր մայիսի վերջին Երևանում: Գլխավոր դերակատարուհին Նյու Յորքից Քրիստա Մարիա Դոնարգոն է, գլխավոր դերերում են Միքայել Պողոսյանը, Վիգեն Ստեփանյանը, Լևոն Հարությունյանն ու այլք:
Kommersant.ru կայքը գրում է, որհայրենական և օտարազգի ռեժիսորների համատեղ արտադրության ֆիլմ անվանակարգըփառատոնի ծրագրում առանձին ընդգրկվել է առաջին անգամ: Ռուս կինեմատոգրաֆիստները համատեղ ֆիլմեր են ստեղծել Հայաստանի, Ուզբեկստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի իրենց գործընկերների հետ:
Կինոփառատոնի փակման արարողությունը կայացել է նախօրեին: Մրցութային «Խաղարկային կինո. Աշնանային պրեմիերա» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացել է Ա. Գոնչուկովի «Որդի» ֆիլմը, գրում է Panorama.am-ը:






