AM
18 December 2002 - 13:57 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն քննարկում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերի ներգրավման հնարավորությունը` Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին,
ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան: «Չմոռանանք, որ խաղաղապահները գալիս են երկու կողմերի հրավերով, նրանց չի կարելի պարտադրել: Ամենայն հավանականությամբ, նրանք կլինեն որեւէ կոալիցիայի, բայց դժվար թե ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ», – ասել է ամերիկացի դիվանագետը: