Մինչեւ տարեվերջ եւ հաջորդ տարվա ընթացքում Վրաստանից Հայաստան կտեղափոխվի ռուսական կապի զորքերի փոքրաթիվ ստորաբաժանում, այսօր հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ ստորաբաժանումն` իր ինժեներական սարքավորումներով, կլրացնի Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի կազմը: