AM
17 July 2003 - 17:34 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ԵՐԿԻՐԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԻՍ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանը կկատարի Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրենի հետ այսօր Փարիզում կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, զրույցի ընթացքում Ռ. Քոչարյանը հայտարարել է երկրում ժողովրդավարական եւ սահմանադրական բարեփոխումները շարունակելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամության մասին: ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանի անդամակցումն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը կնպաստի Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների ընդլայնմանը: