Եվրոպայում ՆԱՏՕ-ի հավաքական զորքերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Ռալսթոնն այսօր ժամանել է Հայաստան: Երեւանում գեներալը հայտարարել է, որ Հայաստանի ռազմական եւ քաղաքական ղեկավարության հետ կքննարկի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցության եւ հաջորդ տարի Հայաստանի տարածքում կայանալիք Cooperative Best Effort 2003 զարավարժությունների անցկացման հետ կապված հարցեր: