Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կասեցրել է ԱՊՀ ռազմական համագործակցության համակարգման շտաբում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Վագիֆ Ռասուլովի լրտեսական գործունեությունը: Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին հաղորդել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը: Նրա խոսքերով, անվտանգության աշխատակիցներն առգրավել են Ռասուլովի հավաքած մի շարք փաստաթղթեր, որոնք ՌԴ-ի պետական գաղտնիք էին պարունակում: Ինքը` ադրբեջանցի զինծառայողը, հետ է կանչվել Ռուսաստանից, ուր նրա մուտքը արգելվել է հինգ տարով: