ԱՄՆ վարչակազմը չի հաստատել 8,5 միլիարդ դոլար գումարով վարկի վճարման ժամկետները, որոնք ամերիկացիները խոստացել էին թուրքական իշխանություններին որպես տնտեսական օգնություն: «Ռոյթեր» գործակալությունը ենթադրում է, որ վճարումները կարող են հետաձգվել մինչեւ սեպտեմբեր եւ նույնիսկ ավելի երկար ժամկետով, եթե Թուրքիան շտապ կերպով չանցկացնի երկրում անհրաժեշտ բարեփոխումներ: Հիշեցնենք, որ տվյալ վարկը Ջորջ Բուշը առաջարկել էր Թուրքիային Իրաքում Միացյալ Նահանգների գործողություններին Անկարայի աջակցության փոխարեն: