Այսօր կարճատեւ այցով Լեռնային Ղարաբաղ է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպշիկը: ԼՂՀ ղեկավարության հետ նա քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի կողմից պարբերաբար անցկացվող Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ռազմական ուժերի շփման գծի մոնիտորինգի արդյունքներին: