AM
13 December 2002 - 18:52 AMT

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱԲԱԹ

Դեկտեմբերի 14-19-ը Արաբական Միացյալ Էմիրություններում առաջին անգամ անցկացվելու է հայկական մշակույթի շաբաթ: Միջոցառումն անցկացվելու է մշակութային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է այս տարվա գարնանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի ընթացքում: Փառատոնը հովանավորում են ԱՄԷ նախագահի որդի, տեղեկատվության ու մշակույթի նախարար Աբդուլլահ Բեն Զայեդ Նահյանը եւ Հայաստանի մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը: Մշակութային շաբաթի ընթացքում Էմիրաթների հասարակայնությունը կծանոթանա հայ դերասանների կատարողական եւ վոկալ վարպետությանը, հայկական քանդակագործությանը եւ գեղանկարչությանը: