Մոտ ժամանակներս նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հատուկ ներկայացուցիչներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի հանդիպումը հազիվ թե կայանա: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: Նրա խոսքերով, նման կարգի հանդիպման քիչ հավանականությունը բացատրվում է նրանով, որ չի հաջողվել համաձայնեցնել որոշ մանրամասներ, որոնց մասին Ն. Գրիբկովը գերադասեց չխոսել` տեղեկության գաղտնիության պատճառով: Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը լրագրողներին հաղորդել էր, որ ներկայումս ուսումնասիրվում է Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման անցկացման հնարավորությունը: