AM
23 June 2006 - 09:35 AMT

Հայաստանում մեկնարկում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» երկրորդ Համահայկական փառատոնը

Այսօր Հայաստանում մեկնարկում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» երկրորդ Համահայկական փառատոնը: Յոթ օրվա ընթացքում, փառատոնի շրջանակներում նախատեսվում է ավելի քան 40 միջացառումներ անցակցնել Հայաստանի մարզերում, Ջավախքում եւ Լեռնային Ղարաբաղում: Փառատոնի առաջին օրը կանցնեն մասնակիցների շքերթ, ժողովրդական զբոսահանդես եւ non-stop ռեժիմով բեմադրություններ, որի մեջ ընդգրկված են թատրոնի, կինոյի, ազգային երգուպարի էլեմենտներ: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն Թատրոնի եւ կինոյի, կերպարվեստի, գրականության եւ պոեզիայի, երաժշտության, պարի եւ թանգարանների օրեր: Փառատոնում նախատեսվում է մոտ 2000 մարդու մասնակցություն` Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ավստրալիայից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իրանից եւ Սիրիայից:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» երկրորդ Համահայկական փառատոնը կազմակերպվել է ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» Հիմնադրամի կողմից, եւ կանցնի Հայաստանի նախագահի հովանու ներքո: 2006 թվականին փառատոնի անցկացմանը պետությունը հատկացրել է 117 մլն. դրամ (մոտ $280 հզ.), հայտնում է «Նովոստի-Առմենիան»: