Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու վերաբերյալ քննարկումները կսկսվեն 2004 թվականի դեկտեմբերին: Այս որոշումն ընդունվել է երեկ Կոպենհագենում` Եվրամիության երկրների ղեկավարների վեհաժողովում: Ընդունված այս որոշման մասին այսօր պաշտոնապես կհայտարարվի Թուրքիայի ղեկավարությանը, որը պնդում էր, որպեսզի Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները սկսվեն արդեն 2003 թվականին: