Ռուսաստանի բյուջեով Հայաստանի Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ֆինանսավորմանը կհատկացվի 40 մլն ռուբլի: Դրա համար, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, առանձին հոդված կա Ռուսաստանի բյուջեում, որը նախօրեին ընդունվեց վերջին ընթերցմամբ Պետդումայի կողմից: Բյուջետային միջոցները նախատեսվում է օգտագործել ինչպես հենց ուսումնական գործընթացի կազմակերպման, այնպես էլ բուհի շենքում վերանորոգման-շինարարական աշխատանքների իրականացման համար: Նշենք, որ ՀՌՀ-ի ընդհանուր ֆինանսավորումը համատեղ իրականացվում է Հայաստանի եւ Ռուսաստանի բյուջետային միջոցներով: