AM
28 June 2006 - 15:18 AMT

Կոնսերվատորիայի ուսանողական – երիտասարդական նվագախումբը Կոմիտասի հուշարձանի մոտ հանդես կգա համերգով

Ամեն տարի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, «ԱԵՄԿԸ» «Հայաստան – Ֆրանսիա» ընկերության – Եր-անի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ Եր-անում Կոմիտասի հուշարձանի մոտ (Կոմիտասի անվան պուրակ) Եվրոպայի «ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ»-ի շրջանակներում կազմակերպվում են համերգներ: Ավանդույթին համաձայն, այս տարի -ս նմանատիպ համերգին հանդես կգա կոնսերվատորիայի ուսանողական – երիտասարդական նվագախումբը, հնչեցնելով Կրայսլերի, Հենդելի, Բեթհովենի, Սիբելիուսի, Կոմիտասի, Խաչատրյանի ստեղծագործությունները, հունիսի 29-ին, ժամը`21-ին:

Նվագախումբն ստեղծվել է 2005թ. նոյեմբերին, գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր` Յուրի Դավթյանը, գլխավոր դիրիժորը, ջութակահար` Սերգեյ Սմբատյանը: Նվագախմբին անդամագրված երաժիշտներից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են – Վլադիմիր Սպիվակովի բարեգործական միջազգային հիմնադրամի կրթաթոշակառուներ: Առաջին համերգը Եր-անում տեղի է ունեցել 2006թ. հունվարի 25-ին, իսկ մայիսի 28-ին` Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում, «Ռուսաստանում Հայաստանի տարվա» շրջանակներում նվագախումբը փայլուն համերեգ ունեցավ: Այսոր նվագախմբի երկացանկում ընդգրկված են հայ, ար-մտաեվրոպացի – ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ: