«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ այսօրվանից Երեւանից եւ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներից դուրս կբերվեն խաղարկային հաստատությունները: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանը, նախարարությանն է դիմել 22 ֆիրմա` այլ հասցեներով իրենց գործունեությունը ծավալելու խնդրանքով, իսկ երեք խաղատուն եւ երեք խաղասրահ` գործունեության լիակատար դադարեցման մասին հայտարարությամբ: Նշենք, որ թղթախաղային բիզնեսից ստացվող հարկային մուտքերը Հայաստանի բյուջե ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում կազմել են 1,168 միլիոն դոլար, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 1,664 միլիոն դոլարի դիմաց: