AM
17 Դեկտեմբեր 2014 - 14:51 AMT

Ում մենք կորցրինք 2014-ին

…Ջիմ Թորոսյան (ապրիլի 18, 1926 – հունվարի 5, 2014)` ճարտարապետ, ակադեմիկոս, 1971-1981թթ. Երևանի գլխավոր ճարտարապետ:

…Արմեն Մազմանյան (փետրվարի 15, 1960 – հունվարի 8, 2014)` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան:

…Լևոն Խեչոյան (դեկտեմբերի 8, 1955 – հունվարի 8, 2014)` արձակագիր, 2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի:

…Արամ Ղարաբեկյան (հուլիսի 7, 1955 – հունվարի 11, 2014)` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար:

…Վահագն Թևանյան (ապրիլի 20, 1958 – փետրվարի 18, 2014)` բեմանկարիչ:

…Հեղինե Հովհաննիսյան (օգոստոսի 4, 1926 – մարտի 3, 2014)` դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:

…Արա Շիրազ (հունիսի 8, 1941 – մարտի 18, 2014)` ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ:

…Հրանտ Վարդանյան (հունվարի 23, 1949 – ապրիլի 19, 2014)` գործարար, «Գրանդ հոլդինգի» հիմնադիր ու սեփականատեր:

…Կոնստանտին Օրբելյան (հուլիսի 29, 1928 – ապրիլի 24, 2014)` ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դաշնակահար, դիրիժոր, երգահան:

…Վահան Միրաքյան (ապրիլի 27, 1936 – մայիսի 7, 2014)` օպերային երգիչ (քնարադրամատիկական տենոր), ՀՀ ժողովրդական արտիստ:

…Սվետլանա Գրիգորյան (սեպտեմբերի 30, 1930 – մայիսի 12, 2014)` անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:

…Ալիսիա Կիրակոսյան (հուլիս 13, 1936 – մայիսի 22, 2014)` բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ:

…Ռաֆայել Աթոյան (հունվարի 31,1931 – հուլիսի 3, 2014)` գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ:

…Հենրիկ Մամյան (ապրիլի 24, 1934 – հուլիսի 17, 2014)` ՀՀ ժողովրդական նկարիչ:

…Սեն Արևշատյան (հունվարի 7, 1928 – հուլիսի 25, 2014)` փիլիսոփա, պատմաբան, 1982-2007թթ. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն:

…Մետաքսե (դեկտեմբերի 23, 1926 – օգոստոսի 10, 2014)` բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահության անդամ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից:

…Դավիթ Հակոբյան (հունվարի 1, 1950 – սեպտեմբերի 29, 2014)` քաղաքական գործիչ, Հայաստանի Մարքսիստական կուսակցության հիմնադիր ղեկավար:

…Հասմիկ Ղարիբյան (հունիսի 13, 1980 – նոյեմբերի 1, 2014)` դերասանուհի և երգչուհի:

…Ֆելիքս Եղիազարյան (օգոստոսի 16, 1947 – նոյեմբերի 23, 2014)` ՀՀ վաստակավոր նկարիչ:

…Լավրենտի Բարսեղյան (հունվարի 7, 1937 – դեկտեմբերի 6, 2014)` պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն: