Երեկ Հայաստանի Հաղպատ բնակավայրի մոտ գծերից դուրս է եկել Երեւան-Թբիլիսի մարդատար գնացքի 4 վագոն: Ինչպես հաղորդեցին Հայաստանի տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունում, զոհեր եւ տուժածներ չկան: Նախնական տվյալներով, տեղի ունեցածի պատճառը գծերի տեխնիկական անսարքությունն է: Շնորհիվ ձեռնարկված միջոցների, պատահարից մի քանի ժամ անց երթեւեկությունը վերականգնվել է եւ գնացքը մեկնել է նշանակման կետ: Տվյալ փաստի առնչությամբ տարվում է ծառայողական հետաքննություն: