«Կովկասը եւ Կենտրոնական Ասիան հսկայական նշանակություն են ձեռք բերել միջազգային գործերում», – հայտարարել է Հունաստանում ԱՄՆ դեսպան Թոմաս Միլլերը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ Վաշինգթոնն ակնկալում է Աթենքի հետ «ինտենսիվ երկխոսություն» երեք ուղղություններով, որոնք Հունաստանը ընտրել է Եվրոպական Միությունում իր նախագահության ժամանակահատվածի համար` Հարավ-Արեւելյան Եվրոպա, Կովկաս եւ Կենտրոնական Ասիա: «Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանները առանցքային դեր են խաղում ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում: Չնայած նրան, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրները դեռ անցումային փուլ են ապրում, նրանք ձգտում են կառուցել կայուն ժողովրդավարություն եւ շուկայական տնտեսություն», – ասել է Միլլերը: