AM
17 July 2003 - 15:00 AMT

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) մտադիր է հանդես գալ Կոնյակ արտադրողների հայկական միություն ստեղծելու նախաձեռնությամբ: ԵԿԳ գլխավոր տնօրեն Պյեռ Լառեչի խոսքերով, դա արվում է աշխարհում հայկական կոնյակի վարկանիշի բարձրացման, նրա իրացման ծավալների ընդլայնման, ինչպես նաեւ կոնյակ արտադրողների միջեւ ազնիվ մրցակցության ապահովման նպատակով: