AM
13 July 2006 - 13:57 AMT

EBRD-ն $20 մլն.-ի չափով վարկ է տրամադրելու «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման համար

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) «Հայաստան-Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին $20 մլն.-ի չափով վարկ է տրամադրելու «Զվարթնոց» հայկական օդանավակայանի վերակառուցման համար: Ֆինանսավորումը տրամադրվում է օդանավակայանի նոր ուղեկցորդային տերմինալի կառուցման ավարտի եւ սպասարկման որակի բարձրացման նպատակով սարքավորումների ձեռքբերման համար:

EBRD-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնշտեյնի խոսքերով, նախագիծը կարեւոր դեր խաղաց Հայաստանի ներքին տրանսպորտային ցանցի եւ արդյունավետ տրանսպորտային համակարգի զարգացման համար, այն դեպքում, երբ Հայաստանը դեպի ծով ելք չունի եւ լրջորեն կախված է օդային տրանսպորտի ծառայություններից: Պայմանագիրը իրականացվում է Ներդրումների եւ զարգացման գերմանական կորպորացիայի (DEG) հետ համատեղ, որը հանդիսանում է KfW գերմանական խմբի մի հատվածը, որը եւս մեկ վարկ կտրամադրի` $10 մլն.-ի չափով, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: