AM
17 July 2003 - 13:42 AMT

ՖՈՒՏԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԵԼ Է ԻՍԼԱՆԴԻԱՅԻ «ՌԵՅԿՅԱՎԻԿԻՆ»

Երեկ Երեւանում Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 1:0 հաշվով համեստ հաղթանակ է տարել Իսլանդիայի չեմպիոն` «Ռեյկյավիկ» ակումբի նկատմամբ Չեմպիոնների լիգայի ընտրական մրցաշարում: Ցավոք, խաղի վերջում «Փյունիկի» պաշտպան Ռաֆայել Նազարյանին չհաջողվեց ավելացնել հաշիվը նշանակված «11-մետրանոցի» օգնությամբ: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 23-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: