AM
9 Մարտ 2015 - 16:08 AMT

«100 տարի, 100 արվեստ». Eiva-ի գեղարվեստական նախագիծը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

Էյվա (Eiva) արվեստների հիﬓադրամը«100 տարի, 100 արվեստ» խորագրով նախագիծ է մեկնարկել՝ նվիրված Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի շրջանակում արվեստի 100գործ կներկայացվի՝ կայքի և կատալոգի ﬕջոցով, նպատակ ունենալով Հայոց ցեղասպանության փաստը՝ գեղարվեստական-վիզուալ/տեսողական ﬕջոցներով արտահայտել, տարածել և աշխարհաճանաչ դարձնել:

«100 տարի, 100 արվեստ»-ի նպատակն է գեղապատկերային լուծուﬓերով կայուն սոցիալական դաշտ ստեղծել, որի շնորհիվ շարունակաբար աշխարհին կներկայացվի ոճրագործության փաստը: Արվեստի հզորությունն անժխտելի է, արվեստի գործերը՝ հավերժ: Հայ նկարիչների տարբեր սերունդների աշխատանքներում իրենց ուրույն տեղն են գրավել Հայոց ցեղասպանությանը նվիրված ﬕ շարք նկարներ, որոնք երբեﬓ ցուցադրվել են կամ մոռացության մատնվել, որոշ գործեր էլ ﬕնչև օրս ցուցադրվում են, սակայն նման կտաﬖերի մասին շատ քիչ է խոսվում:

Նախագծի նպատակն է՝ ﬔկ տեղում հավաքել Ցեղասպանությանը նվիրված Հայաստանի և Սփյուռքի հայտնի արվեստագետների ստեղծագործություններ, որոնք իրենց նկարներով արդեն իսկ սեփական ներդրուﬓ են ունեցել Ցեղասպանության հարցը փաստելու գործում, իսկ «100 տարի, 100 արվեստ» նախագծի նպատակն է շարունակել հայ արվեստագետների սկսած ճանապարհը, համախմբելով արվեստի հզոր գործերը, արխիվացնելով և տարածելով աշխարհով ﬔկ:

Indiegogo կայքում ստեղծվել է 100 Years, 100 Arts հանգանակության էջ, որը հնարավորություն կտա աշխարհասփյուռ հայությանը և ոչ ﬕայն ﬕանալ նախագծին՝ իրենց ներդրումով աջակցել գործի իրականացմանը: