«Ֆորբս» հանդեսի ռուսական վարկածը հրապարակել է Ռուաստանի շոու-բիզնեսի եւ սպորտի ամենահարուստ աստղերի վարկանիշը, որը կազմվել է ելնելով երեք գործոններից` աստղի եկամուտները տարվա կտրվածքով, հրապարակումների քանակը զանգվածային լրատվության միջոցներում, վարկնիշային աղյուսակի մասնակիցների մասին հարցումների քանակը որոնողական սերվերներում: Այս տարվա ամենավառ դեբյուտանտներից մեկը դարձավ Comedy Club զավեշտական նախագիծը, որը զբաղեցրել է 9-րդ տեղը «Ֆորբսի» վարկանիշային աղյուսակում: Ըստ «Ֆորբս» հանդեսի, Comedy Club նախագծի տարեկան շահույթը կազմում է 3,5 մլն դոլար: Նախագծի նախագահ Արթուր Ջանիբեկյանը համաձայն է եկամուտների գնահատման հետ: Նշենք, որ այդ կատակերգական նախագծի կազմակերպիչները Հայաստանի «Նոր հայեր» ԿՎՆ-ի թիմի անդամներն են: