Դեկտեմբերի 9-12-ը Երեւանում կկայանա «Խաղաղարար գործողությունների իրավական հարցերը» համաժողովը` Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Ամերիկայի միջազգային իրավագիտության պաշտպանական ինստիտուտի հովանու ներքո: ԱՄՆ-ից ժամանած փորձագետները կներկայացնեն զեկույցներ` խաղաղարար գործողությունների վերահսկողության, ռազմական ուժերի իրավական կարգավիճակի եւ վարքականոնի, զենքի կիրառման եւ փախստականների խնդիրների վերաբերյալ: