Լեռնային Ղարաբաղում եւ Վրաստանում չլուծված հակամարտություններից բխող անկայունությունը Հարավային Կովկասում սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, խանգարում զարգացմանը եւ բարենպաստ պայմաններ է ստեղծում կազմակերպված հանցավորության համար: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ Ֆերնանդո Վալենսուելա Մարսոն` հանդես գալով Պորտոյում ընթացող ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարական վեհաժողովին: