AM
9 August 2006 - 10:05 AMT

«Հայհիդրոմետ». +40-ից ավել Երեւանում չի լինի

Նման ջերմաստիճանային ռեժիմը Երեւանում եւ Հայաստանում կպահպանվի մոտակա 3 օրերին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Հայհիդրոմետի» գլխավոր մասնագետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքերով, ջերմաստիճանի հետագա բարձրացում չի սպասվում, այն չի գերազանցի + 40-ը Ցելսիուսի սանդղակով: Նման ջերմաստիճան կլինի Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում: Սուրենյանի խոսքերով, օգոստոսի 14-ից հետո ընկած ժամանակահատվածի համար կանխատեսումներ դեռեւս չեն արվում: