AM
17 July 2003 - 14:59 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՄԱՐԴ

Նախօրեին Մոսկվայում` մետրոյի «Չերկիզովսկայա» կայանի շրջակայքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում սպանվել է երկու մարդ: Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինների տվյալներով, կռվի են բռնվել տեղաբնակ ադրբեջանցիների երկու խումբ`շուրջ 15 մարդ ընդհանուր թվով: Ականատեսների վկայությամբ, ամեն ինչ սկսվել է վեճից եւ ավարտվել ծեծկռտուքով, գործի են դրվել երկաթյա շղթաներ, հրազեն: Դեպքի վայրում հաջողվել է ձերբակալել 10 մարդու, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության տեղի բաժանմունք: Քննիչները պարզում են միջադեպի մանրամասները: Ռուսական ԶԼՄ-ները չեն բացառում, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել բիզնեսի ոլորտում տարաձայնությունների պատճառով. բոլոր ձերբակալվածները առեւտուր էին անում Չերկիզովի շուկայում: