Առեւտրի համաշախարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը նվիրված գլխավոր խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնեւ: Պատվիրակության կազմում են առեւտրի եւ տնտեսական զարգացման, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները, մաքսային պետական կոմիտեի ղեկավարը, պատգամավորներ: