AM
6 December 2002 - 14:40 AMT

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող ամերիկյան քաղաքացիներին այդ երկրում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «AP»-ն, ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան իշխանությունները չհաստատված տեղեկություններ են ստացել Թուրքիայի հարավ-արեւելքում նախապատրաստվող ահաբեկչության մասին: Ընդ որում ահաբեկիչների հարձակման թիրախ պետք է դառնան ԱՄՆ ներկայացուցչությունները եւ դրանց անձնակազմը: