AM
5 September 2006 - 12:57 AMT

Սեպտեմբերի 7-ին Հայաստան է ժամանելու Եվրոպական օլիպիական կոմիտեի ղեկավարը

Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նորանշանակ նախագահ Պատրիկ Հիքին կայցելի Հայաստան սեպտեմբերի 7-9: Ինչպես հայտնել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի տեղակատվական բաժնի պատասխանատու, ԽՍՀՄ մարնամարզության գծով սպորտի վարպետ Նատելա Հովասափյանը, ԵՕԿ նախագահը կժամանի Երեւան ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով: Ն. Հովասափյանի խոսքերով, այցի շրջանակներում Պ. Հիքիին կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ԵՕԿ ղեկավարը կհանդիպի ԱՕԿ ղեկավարության, գործադիր կոմիտեի անդամների, տարբեր սպորտային ֆեդերացիաների նախագահների, ազգային սպորտային աշխարհի հայտնի ներկայացուցիչների հետ:

«Այցի նպատակը Հայաստանի օլիպիական շարժման գործընթացի եւ ԱՕԿ խնդիրների հետ ծանոթությունն է»,- նշել է նա: «Սա Պ. Հիքիի առաջին պաշտոնական այցելությունն է ԵՕԿ նախագահի պաշտոնում»,- ասել է Ն. Հովասափյանը` ավելացնելով, որ Պ. Հիքին նաեւ հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ եւ Իրլանդիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: