”Vahagn Hairapetyan & Cats” հայկական էթնո-ջազյաին խմբի համերգը կկայանա սեպտեմբերի 9-ին Մոսկվայում: Վահագն Հայրապետյանը հանդիսանում է ժամանակակից հայկական բեմի ամենահայտի ջազային երաժիշտներից մեկը, հայտնի ջութակահար Կարո Հայրապետյանի որդին: Երկար ժամանակ նա նվագել է սվինգ եւ բոպ, ելույթ ունենալով իր տրիոյի հետ, սակայն 2005 թվականին Հայրապետյանը ստեղծել է ”Vahagn Hairapetyan & Cats” սեպտետը, որը մասնակցել է Երեւանում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվող ամենամյա «Jazz Appreciation Month»-ին, ինչպես նաեւ «Երեւան-2006» III Միջազգային ջազ-փառատոնին, հայտնում է «Երկրամաս» թերթը: