AM
5 December 2002 - 15:06 AMT

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ SAC-4 ՎԱՐԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԲԱԺԻՆԸ

Մինչեւ տարեվերջ Հայաստանը կստանա Համաշխարհային բանկի SAC-4 վարկի 20 մլն դոլար կազմող լողացող վարկաբաժինը: Այդ մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը` ընդգծելով, որ Հայաստանը կատարել է բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման առնչությամբ ՀԲ-ի բոլոր պայմանները, ինչը անհրաժեշտ էր այդ վարկաբաժինը ստանալու համար: Նախարարի խոսքերով, վարկաբաժինն ընդգրկված չէ 2003 թվականի բյուջեի նախագծում` այն կուղղորդվի նախկին բյուջետային պարտքերի մարմանը: