AM
5 December 2002 - 14:12 AMT

ԵՐԵՎԱՆԸ ԳՈՀ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական Երեւանը գոհ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությամբ: «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ քննադատական արտահայտությունները ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը նշել է, որ Երեւանը չի կիսում Բաքվի նման դիրքորոշումը: «Մենք գտնում ենք, որ Մինսկի խումբը աշխատում է միանգամայն արդյունավետ, եւ այսօրվա դրությամբ դա միակ ձեւաչափն է, որի շրջանակներում հնարավոր է բանակցային գործընթացի շարունակումը», – ասել է նա: