Սեպտեմբերի 14-16 Հայաստանի մշակույթի օրեր կանցնեն Կրասնոդարի շրջանի Սոչի քաղաքում: Միջոցառման շրջանակներում հատուկ հրավիրել են Հայաստանի Պետական ակադեմիական երգչախմբային կապելլան` գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Այդ մասին հայտնել են Սոչիի մշակույթի վարչությունում:
«Երգչախմբային կապելլան հանդիսանում է հանրապետության լավագույն կոլեկտիվներից մեկը: Բոլոր ստեղծագործությունները կապելլան կատարում է բնօրինակով: Նրա րեպերտուարում կան Գեորգի Հենդելի, Ջորջ Գերշվինի, Կարլ Օրֆի, Արնո Բաբջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Հովհաննես Չեքիջյանի, ինչպես նաեւ դասականներ Բախի, Հենդելի, Մոցարտի, Բեթհովենի, Ռոսինիի, Շուբերտի, Սմետանի, Մենդելսոնի, Հայդնի, Վերդիի, Չայկովսկու ստեղծագործությունները եւ ժամանակակից հայ երաժշտություն: Իր բարձակարգ կատարման համար կապելլան ստացել է «Ակադեմիական» կոչումը,- հայտնել են մշակույթի վարչությունում: Սեպտեմբերի 15,16 Ձմեռային թատրոնում Հայաստանի Ակադեմիական կապելլան կկատարի Վ. Մոցարտի «Ռեքվիեմը», հայտնում է Յուգա. ռու-ն: