ԱՄՆ-ում կայանալիք «Plymouth Folk Festival» ազգագրական երգի փառատոնում, որը կբացվի հուլիսի 18-ին, կներկայացվեն հայկական ժողովրդական երգեր: Համաձայն ամերիկյան ԶԼՄ-ների, դրանք կկատարի հայ երգչուհի Ալիդա Եփրեմյանը` սաքսոֆոնահար Սիմոն Կասելի նվագակցությամբ: Փառատոնի ընթացքում կհնչեն Ասիայի, Եվրոպայի, Ամերիկայի երկրների ժողովուրդների ստեղծագործություններ: