AM
30 November 2002 - 14:25 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Նախնական տվյալներով, ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքվել երկարատեւ ակցիայի ընթացքում` ուղղված Լեռնային Ղարաբաղի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանն աջակցելուն: Նախօրեին Լոս Անջելեսում ավարտված այդ բարեգործական ակցիան անց է կացվել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ: Այդ կապակցությամբ Ֆրանսիա եւ ԱՄՆ էր մեկնել ԼՂ պատվիրակությունը նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ: Նշենք, որ մայրուղու նախագիծը գնահատվում է 25 մլն դոլար: 169 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհից արդեն կառուցվել եւ նեկայումս գործում է մոտ 40 կիլոմետրանոց հատվածը: