AM
30 November 2002 - 14:26 AMT

ՏԱՋԻԿՆԵՐԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԿՎՏԱՐՎԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԲՆԱԿՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ

Տաջիկներից անմիջապես հետո մերձմոսկովյան վայրերից կարող են վտարվել ապօրինի բնակվող ադրբեջանցիները: Այդ մասին գրում է ռուսաստանյան «Իզվեստա» թերթը` տեղեկացնելով, որ նախօրեին մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից Դուշանբե է տեղափոխվել օրինազանց տաջիկների հերթական խումբը: Նշվում է, որ Մոսկվայի մերձակա վայրերից իր քաղաքացիների հնարավոր զանգվածային վտարումների առնչությամբ իր մտահոգությունն է հայտնելԱդրբեջանի դեսպանությունը: «Հուսանք, որ այդ ակցիան եկամուտի աղբյուր չի դառնա մերձմոսկովյան ոստիկանների համար»,- հայտարարել է Ադրբեջանի դեսպանատան մամլո կցորդ Ֆարհադ Աղամալիեւը: Վտարման հերթական փուլի ժամկետը դեռ չի հրապարակվում, սակայն Մերձմոսկվայի իշխանությունները հասկացրել են, որ «չեն հանգստանա, մինչեւ չվտարեն բոլոր օրինազանցներին»: