Հավաքական անվտանգության շուրջ պայմանագրի մասնակից երկրների լիազորված ներկայացուցիչները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան եւ Տաջիկստան) համաձայնեցրել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի իրենց գործողությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ՀԱՊ-ի խորհրդի քարտուղարությունը, Մոսկվայում տեղի ունեցող խորհրդակցություններում քննարկվել են Պայմանագրի ռազմական բաղադրիչների ամրապնդման հարցերը: Ուսումնասիրվել են նաեւ ՀԱՊ-ի պետությունների արտաքին քաղաքական փոխգործակցության հետագա կատարելագործման հնարավորությունները, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձեւավորման իրավական կողմերը: