AM
29 November 2002 - 13:55 AMT

ՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հայ կոմունիստներն այսօր նշել են Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 82-ամյակը: Նրանք այսօր առավոտյան Երեւանում ծաղկեպսակներ են դրել հայ հեղափոխականներ Ալեքսանդր Մյասնիկյանի եւ Ստեփան Շահումյանի հուշարձաններին: