Հայաստանի եզդիների համայնքը մտադիր է Ակնալիճում տաճար կառուցել, որը պետք է նաև որպես եզդիների նոր մշակութային կենտրոն ծառայի: Տաճարը, որի շինարարությունը հովանավորելու է եզդի բարերար Միրզա Սլոյանը, կրելու է Quba mêrê divanê անունը։
Սլոյանը մինչև այս արդեն մոտ €1 մլն է հատկացրել գյուղի ուղտատեղիին:
Եզդիների կրոնական խորհուրդը տաճարի կառուցմանն իր հավանությունն է տվել և ապրիլին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ամսին, անցկացրել հիմնարկերքի արարողությունը:
Ճարտարապետ Արտակ Ղուլյանին վստահվել է նախագծել տաճարը, բայց նրա ներկայացրած առաջին նախագիծը մերժվել է: Ներկայումս մշակվում է դրա նոր դիզայնը, գրում է Ezidipress.com-ը:
Quba mêrê divanê-ը եզդիների երրորդ տաճարն է լինելու հետխորհրդային երկրների տարածքում: Եզդիների պատմական հայրենիքից դուրս առաջին տաճարը կառուցվել է Հայաստանում՝ Արմավիրի Ակնալիճ գյուղում: «Զիարատ» տաճարը 2012-ին օծել է եզդիների հոգևոր առաջնորդ Թահսին Սաիդ Ալի բեկը:
Ըստ 2011-ի տվյալների՝Հայաստանում մոտ40.000 եզդի է բնակվում (բնակչության մոտ 1.3%-ը): Նրանք կազմում են ՀՀ ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը: 2012-ին Կառավարությունը ճանաչել է եզդիների էթնո-կրոնական ինքնությունը:






