AM
28 November 2002 - 18:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵ ԿԿԱԶՄԻ 210,5 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ

Հայաստանի ներդրումը Եվրոպայի Խորհրդի 2003 թվականի բյուջե կկազմի 210.588 եվրո: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, այդ կազմակերպության բյուջեն այսօր հաստատվել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի ներկայացուցիչների կողմից: Վրաստանն ու Ադրբեջանը ԵԽ բյուջե կմուծեն համապատասխանաբար 244 եւ 365 հազար եվրո: