AM
27 October 2006 - 12:04 AMT

Հայաստանն անցնում է ձմեռային ժամանակի հոկտեմբերի 29-ին

Հոկտեմբերի 29-ից Հայաստանն անցնում է ձմեռային ժամանակի: «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկի կարգի» վերաբերյալ ՀՀ օրենքի համաձայն, 2006 թվականի հոկտեմբրի 29-ին (հոկտեմբերի վերջին կիրակի օրը), գիշերը ժամը 3.00-ին Հայաստանի տարածքում ժամացույցի սլաքները պետք է տեղափոխել մեկ ժամով հետ, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: