Ռուսաստանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայում ազատագրել են ադրբեջանական հանցավոր խմբավորման կողմից առեւանգված Թուրքիայի մի քաղաքացու: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, պատանդ վերցված «Մատրաշ» ֆիրմայի մենեջերի ազգականներից հանցագործները պահանջել են 150 հազար դոլար փրկագին: Ռուսաստանի օպերատիվ աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել առեւանգման երկու մասնակցի: