AM
25 November 2002 - 19:00 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ

Նոյեմբերի 27-28-ին Հայաստան կայցելի Հունաստանի պատվիրակությունը արտաքին գործերի փոխնախարար, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անդրեաս Լովերդոսի գլխավորությամբ: Պատվիրակությունը կմասնակցի երկկողմ հանձնաժողովի 3-րդ նիստի աշխատանքներին, որը կբացվի նոյեմբերի 28-ին Երեւանում: Պատվիրակության անդամները կհանդիպեն նաեւ Հայաստանի ղեկավարության հետ, կայցելեն 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր: