AM
7 November 2006 - 09:28 AMT

Նոյեմբերն Հայաստանում կանցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի օրեր

Նոյեմբերի երկրորդ կեսին Հայաստանում կանցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի օրեր: Հայաստանում ԼՂՀ մշակույթի օրերի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Երեւանի Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Մեկ շաբաթ տեւողությամբ միջոցառումները կընդգրկեն նաեւ Աբովյան, Արտաշատ, Էջմիածին քաղաքներում: Հանդես կգան Արցախի լավագույն պետական համույթները, հանդիսատեսին կներկայացվի երգչախմբային, ժողովրդական, նվագախմբային արվեստը: Հայաստանում ԼՂՀ Մշակույթի օրերի շրջանակում կցուցադրվեն նաեւ ղարաբաղցի նկարիչների աշխատանքները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: