AM
25 November 2002 - 14:51 AMT

ՈՒԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԳԻՐՔԸ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Օրերս Ստամբուլում հրատարակվել է աշխարհահռչակ ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը` Բերիլ Էյուբօղլուի թարգմանությամբ: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն` թուրքական ԶԼՄ-ների վկայակոչմամբ, սա հանրաճանաչ ստեղծագործության թուրքերեն երկրորդ հրատարակությունն է, առաջինը լույս է տեսել 1944 թվականին: Գրիքը հրատարակել է «Արաքս» հրատարակչությունը, որը Թուրքիայի այն հազվադեպ հաստատություններից մեկն է, որն գրքեր է լույս ընծայում հայերեն լեզվով: Այս հրատարակչությունն իրավամբ համարվում է «պատուհան դեպի հայ գրականություն»: