AM
9 November 2006 - 14:14 AMT

Հայաստանի կառավարությունը որոշել է չգնել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը

Հայաստանի կառավարությունը այսօր կայացած հերթական նիստի ժամանակ որոշում է ընդունել հրաժարվել հունական OTE ընկերությանը պատկանող «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության բաժնետսոմերի 90 տոկոսի ձեռքբերումից` 314,9 մլն. եվրոյով: Ինչպես հայտնել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունում, որոշումն ընդունվել է հիմք վերցնելով «ԱրմենՏելի» կանոնադրությունը, «Բաժնետիրական ընկերությունների» մասին օրենքի պահանջները, Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏել» ընկերության միջեւ համաձայնագիրը` ստորագրված 2004 թվականի նոյեմբրի 24-ին, ինչպես նաեւ OTE-ի նոյեմբերի 7-ի պաշտոնական հաղորդագրությունը:

Նշենք, որ «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն նոյեմբերի 3-ին հայտարարել է OTE հունական ընկերության հետ համձայնագրի ստորագրման մասին` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90 տոկոսի ձեռքբերման կապակցությամբ: Հայաստանի կառավարությունը, որը հանդիսանում է «ԱրմենՏելի» բաժնետոսմերի 10 տոկոսի սեփականատերը, եւս պետք է իր համաձայնությունը տա մրցույթում հաղթած ընկերութանը, այս դեպքում «ՎիմպելԿոմ»-ին, բաժնետոմսերի վաճառքի հարցով: Իր հերթին, Հայաստանի կառավարությունը եւս պատրաստ է վաճառել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի իրեն պատկանող 10 տոկոսը, եթե «ԱրմենՏելի» նոր սեփականատեր ռուսասկան «Վիմպելկոմ»-ը հրաժարվի կապի բոլոր տեսակների մենաշնորհային իրավունքից, հայտնում է Regnum-ը: