Ադրբեջանն անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւը` ելույթ ունենալով նոյեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 57-րդ նստաշրջանում: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությունն անհրաժեշտ է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը տեղաշարժ չի առաջացնում հակամարտության կարգավորման գործում: Յաշար Ալիեւը հայտարարել է, որ այդ միջնորդությունը պետք է լինի անկանխակալ եւ արդար` նպատակաուղղված ՄԱԿ-ի բանաձեւերի միանշանակ իրագործմանը: