Ադրբեջանի Միլլի մեջլիսը բողոքի նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովի ղեկավարին` Ժողովի փոխխոսնակի եւ որոշ պատգամավորների կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդ Արկադի Ղուկասյանին ընդունելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի խոսքերով` ուղերձ է հղվել նաեւ Վրաստանի խորհրդարանի ղեկավարին, որում անհանգստություն է հայտնվում այդ երկրում ադրբեջանցիների դեմ հաճախակի դարձած հանցագործությունների առնչությամբ: