AM
22 November 2002 - 18:26 AMT

ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԱԼ ՓՈԽԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Եթե Վրաստանը ցուցաբերի «փոխադարձ ձգտում իր տարածքում մնացած ռուսաստանյան երկու ռազմական բազաների կապակցությամբ», Մոսկվային եւ Թբիլիսիին կհաջողվի ձեռք բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կգոհացնեն երկու կողմերին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, հայտարարել է Պրահայում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Իգոր Իվանովը` արտաքին գործերի նախարարների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ավարտին: Չնայած, ըստ նրա, ներկայումս վրացական կողմի հետ բանակցություններ են վարվում այդ բազաների կապակցությամբ, սակայն արդյունքներ առայժմ չկան: